Ով գնում լաց է լինում, ծանոթ գտնում, մաղարիչ անում, դառնում է վաստակավոր. քանդակագործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից բուռն քննարկվում է եգիչների, դեարասանների վաստակավոր արտիստի կոչում ստանալու հանգամանքը: Հարցը շարունակում են մնալ հնարության ուշադրության կենտրոնում: Կրքերը չեն հանդարտվում: Մշակութային գործիչներից շատերը չեն ցանկանում խոսել թեմայի շուրջ՝ նշելով, որ կոչում ստացողներն իրենց ընկերներն են և անկախ նրանից արժանի են, թե ոչ, արդեն քննարկման այլ հարց է:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ առհասարակ կոչումներին շատ վատ է վերաբերում:

«Արդեն 25 տարի է, իրենք էլ չգիտեն կոչումներն ում են տալիս: Երգիչներից ով ծուղրուղու է կանչում, վաստակավոր է դառնում: Սովետական երկրում սկզբում դառնում էին վաստակավոր, հետո արվեստի վաստակավոր, հետո ժողովրդական արտիստ: Հիմա մեկ անգամից կարող են ամեն ինչ դառնալ: Ժողովուրդը ճիշտ է քննադատում, որովհետև մարդ կա, որ իրավունք չունի համարվել այս ազգի վաստակավոր կերպարը: Դա պետք է լինի ժամանակի մեջ, իսկ մենք ժամանակին չենք նայում, վերցնում ու կոչում ենք տալիս: Ով գնում լաց է լինում, ծանոթ գտնում, մի տեղ էլ մաղարիչ անում, դառնում է վաստակավոր»,  – նշեց քանդակագործը:

Վերջինս հավելում է, որ հնարավոր է, երբ որոշ մարդկանց կոչում են տալիս, գնահատում են նրանց արվեստը, կատարած աշխատանքը, ունեցած վաստակը.

«Բայց հիմա այնպես են գնահատում, որ չես կարողանում հասկանալ՝ ինչն է գնահատվում, ինչը՝ ոչ», – հավելեց ArmLur.am-ի զրուցակիցը՝ նկատելով. «Պետք է ոչ թե արվեստագետը գնա կոչումների հետևից, այլ կոչումները գան նրա հետևից: Ես իմ կյանքում երկու մեդալ եմ ստացել, երկու մեդալն էլ ինքն է եկել իմ հետևից»:

Լուսանկարը՝ Առավոտի

Լուսինե Առաքելյան




Լրահոս