Հրազդան քաղաքին հարակից տարածքում բռնկված հրդեհի ակտիվ օջախներ չկան. ինչ իրավիճակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շարունակվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասին հարակից խոտածածկ տարածքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքները: Չոր խոտի, ուժեղ քամու և բարդ ռելիեֆային պայմանների առկայության հետևանքով հրդեհը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծում է: Հրդեհի տարածումը Գեղարքունիքի մարզի ուղղությամբ կանխելու նպատակով տեղում ստեղծվել է հրդեհաշիջման աշխատանքները համակարգող վրանային շտաբ:

Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:40-ի դրությամբ հրդեհի ակտիվ օջախներ չկան: Առկա է 7 ծխացող օջախ: Դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում 13 հրշեջ-փրկարար և 2 միավոր հրշեջ տեխնիկա: Ժամը 21:00-ի դրությամբ սահմանվել է հերթապահություն, որն իրականացնում է 8 հրշեջ-փրկարար և 2 օժանդակ տեխնիկա:




Լրահոս