«Ապրում էր հոր խնամքի տակ». զոհված զինվորի հայրը գիշերն է եկել Մոսկվայից

«Ապրում էր հոր խնամքի տակ». զոհված զինվորի հայրը գիշերն է եկել Մոսկվայից

Արդեն հայտնել էինք, որ հոկտեմբերի 10-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Չապլին Մարգարյանը Արմավիր մարզի Արմավիր գյուղից էր: Նա բանակ էր զորակոչվել հունվարին: Մեզ հետ զրույցում գյուղապետ Ռաֆիկ Մարգարյանը նշեց, որ Չապլինը սիրված է եղել բոլորի կողմից, թե դպրոցում, թե գյուղում նա շատ հարգված է եղել:

«Ապրում էր հոր խնամքի տակ: Մայր իրենց հետ չի ապրում, տարիներ առաջ ամուսնալուծվել և հեռացել է: Ունի պապ ու տատ, երկու եղբայր: Եղբայրներից մեկն ամուսնացած է, փոքրը դեռ դպրոց է հաճախում»,- ArmLur.am-ի հետ զրույցում նշեց գյուղապետը:

Գյուղապետի խոսքով` նրանց ընտանիքը հիմնականում զբաղվում է հողագործությամբ: Ռաֆիկ Մարգարյանը նշեց, որ զինվորը նաև սպորտով է զբաղվել` ձեռնամարտով:

Գյուղապետը տեղեկացրեց նաև, որ Չապլին Մարգարյանին վիրավորումից հետո Բերդի հոսպիտալում վիրահատել են, սակայն կյանքը փրկել չի հարողվել:

Հավելենք, որ զինվորի հայրը գիշերն է եկել Մոսկվայից: