Կառավարությունն ամեն կերպ փորձում է ազատվել նախարարության շենքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունն ամեն կերպ փորձում է ազատվել ՀՀ կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքից, բայց չի ստացվում: Մեր տեղեկություններով՝ գործադիրը մտադրվել է այն վաճառել մինչեւ տարեվերջ: Նշենք, որ հոկտեմբերի 9-ին այս գերատեսչության շենքի աճուրդն էր, սակայն չկայացավ, քանի որ գնորդ չկար:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական գույքի կառավարման վարչության կողմից հայտարարված շենքի հաջորդ աճուրդը կկայանա հոկտեմբերի 27-ին: Տեղեկացնենք, որ նախարարության շենքի մեկնարկային գինը կազմում է 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ:




Լրահոս