16.11.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի Թամանյան սրահում 2017 թ. նոյեմբեր 16-ին, ժամը 16-ին տեղի է ունենալու Հյուսիսային պողոտայի տասնամյակի առիթով կազմակերպվող Հյուսիսային պողոտա. երեկ, այսօր, վաղը խորագրով ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կոչված է ներկայացնել Երևանի նորագույն պատմության էջերում կարևոր տեղ գրաված քաղաքաշինական այս ծրագրի պատմությունը, նրա անցյալը, գոյություն ունեցող նախագծերը, իրականացված պողոտայի այսօրվա անցուդարձն ու ապագայի զարգացումները:

Հասցե՝ ք. Երևան, Կառավարական տուն N3,
Մուտքը՝ Հանրապետության փողոցի կողմից:

***

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ինՎարդանանց 14/1 հասցեում տեղի կունենա Հայաստանում BLS International ընկերության գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը։ Ընկերությունը աշխարհի մի շարքերկրներում հեշտացնում է Իսպանիայի թագավորության մուտքի վիզա ստանալու գործընթացը ուսանողներիզբոսաշրջիկների և բիզնեսմենների համար։ Միջոցառման մասին առավել մանրամասն տեղեկություններըներկայացված են կից մամուլի հաղորդագրությունում։




Լրահոս