ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված զինվորին օգնության հասած հրամանատարը և ավելի ուշ ժամանած զինվորներից ևս մեկը վիրավորվել են. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյան լրագրողների հետ զրույցում ներկայացրեց երեկ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած դեպքի մանրամասները:

Հիշեցնենք` հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:

Մովսես Հակոբյանի փոխանցմամբ` որ զինծառայողը զոհվել է հակառակորդի դիպուկահարի կրակոցից: Իսկ երբ զինվորին փորձել է օգնության հասնել հրամանատարը, վիրավորվել  է նաև նա:

Ապա մեկ այլ խումբ է մեքենայով գնացել նրանց օգնության: Հակառակորդի կրակոցների հետևանքով խմբից մեկ զինվոր ևս վիրավորվել է: Արդյունքում` երեկվա դեպքերի հետևանքով ունենք մեկ զոհ երկու վիրավոր:

Մովսես Հակոբյանը հայտնեց, որ վիրավորների վիճակը նորմալ է, նրանք թեթև վնասվածքներ են ստացել:




Լրահոս