Ռոնալդուն 500-րդ հանդիպումն է անցկացրել ակումբային կարիերայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 500-րդ հանդիպումն է անցկացրել ակումբային կարիերայում: Նա մասնակցել է «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղին:

Դա 32-ամյա ֆուտբոլիստի 279-րդ խաղն էր  Մադրիդի «Ռեալ»-ի կազմում: Ռոնալդուն ևս 25 հանդիպում անցկացրել է Լիսաբոնի «Սպորտինգում», իսկ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 196 անգամ: Սակայն  «Վիլյառեալի»-ն Արքայական ակումբը պարտվել էր նվազագույն հաշվով:




Լրահոս