ՖՈՏՈ. Առեղծվածային դեպք Լոռիում. հայտնաբերվել է ВАЗ մակնիշի վթարված ավտոմեքենա, իսկ դրսում՝ վարորդի սառած դին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին Սպիտակի բժշկական կենտրոնից ահազանգ է սատցվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Շիրակամուտ-Լեռնավան գյուղերի գյուղամիջյան ավտոճանապարհի ոլորաններ, որտեղից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխել մի տղամարդու։

Ձորակում հայտնաբերվել է ВАЗ 21099 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենան, որը վարել է Լեռնավան գյուղի բնակիչ՝ 58-ամյա Հրանտ Գևորգյանը, ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել մեկ այլ ոլորանապտույտ հատվածում գտնվող ձորակում, և ժամանած Սպիտակի բժիշկները նրան հայտնաբերել են մահացած։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է, որ Հ. Գևորգյանը մահացել է ժամեր առաջ, քանի որ բժիշկները իրավապահներին հայտնել են, որ նա եղել է ավտոմեքենայից դուրս ընկած, սառած վիճակում։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:




Լրահոս