Փետրվարի 26-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓԵՏՐՎԱՐԻ 26-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Սիրիայում իրավիճակի թեժացոմը, դրա ազդեցությունը տարածաշրջանի վրա, միջազգային հանրության արձագանքը:

***

ՓԵՏՐՎԱՐԻ 26-ին` ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի ասուլիսը:

ԹԵՄԱ – Հայաստանի ծանրամարտի առաջնության արդյունքների ամփոփում, առաջիկա ծրագրեր:

***

Փետրվարի 26-ին ժամը 13 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը:

Թեման՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ ի՞նչ կփոխվի կրթական համակարգում:

***

Փետրվարի 26-ին, ժամը` 12:00-ին, «Ազդակ» լրագրողական ակումբում (հասցե` Բաղրամյան 59, 3-րդ հարկ, հեռՙ 077-57-79-15) տեղի կունենա կլոր սեղան-ասուլիս՝ «Լրանում է Սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցը» թեմայով:
Բանախոսներն են` Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանը եւ գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, որն, ի դեպ, դեպքերից ուղիղ մեկ ամիս հետո՝ մարտի 27-ին, եղել է Սումգայիթում, տեսագրել մարդկանց պատմությունները, զրուցել այն հայերի հետ, որոնք կարողացել են փախչել և հասնել Հայաստան կամ այլ երկրներ:

***

Փետրվարի 26-ին ժամը 11:00-ին  «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի»նախագահ Թևան Պողոսյանը կխոսի Սիրիայում Իրանի ու Ռուսաստանի ծավալած գործողությունների մասին, կանդրադառնա Թրամփիհայտարարությանը Սիրիայում տիրող լարված իրավիճակի վերաբերյալ և Սիրիայում գործողությունների հանգուցալուծման հնարավորտարբերակներին:




Լրահոս