«Օրինաց երկիր» կուսակցությունը հեռացրել է Հովհաննես Մարգարյանին. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից հեռացվել է կուսակցության վարչության անդամ Հովհաննես Մարգարյանը: Վերջինս ՕԵԿ նախագահին պատկանող «Հայասի» ընկերության տնօրենն էր, և տնօրենի պաշտոնից հեռացվելուց հետո հեռացվել է նաև կուսակցությունից: ՕԵԿ-ն ու «Հայասին» այժմ մեկ միասնություն են, և բոլոր նրանք, ովքեր աշխատում են «Հայասիում», նաև կուսակցության անդամ են: Արթուր Բաղդասարյանը կուսակցությունը պահելու այլ ճանապարհ չի գտել, քան գործարան-կուսակցություն սինթեզի իրականացումը: Բազմաթիվ ՕԵԿ-ականներ են անցել Հովհաննես Մարգարյանի ճանապարհով, երբ նրանց հեռացրել են գործարանից, կուսակցության հետ կապը կտրվել է ինքնաբերաբար:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս