«ՍԱՍ Գրուպ»- ին կրկին դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին` «ՍԱՍ»-ի Արտակին պատկանող ընկերության դեմ դատական հայցերը շարունակվում են: Այս անգամ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի դեմ գումար բռնագանձելու պահանջով դատական հայց է ներկայացրել Ավանում գտնվող «ՀՍՌ Ֆարինա» ալրաղացը, որը հիմա սննկացել է:

Պարզվում է` ալրաղացը ալյուր է մատակարարել Արտակ Սարգսյանին պատկանող ընկերությանը եւ հիմա դատարանի միջոցով է ցանկանում ստանալ մատակարարված ապրանքի գումարը: Ի դեպ, նշենք, որ այս գործով դատարանում պատասխանող հանդես են գալիս նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն եւ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ սնանկացած ընկերությունները դատի են տալիս «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ին, մասնավորապես «Աշտակար կաթը» եւս գումար էր պահանջել, եւ մեկ տարի տեւած քննության արդյունքում դատարանը մերժել էր «Աշտակար կաթ» ՍՊԸ-ի հայցը:




Լրահոս