Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելով գումարը տնօրինելու որոշումն ուժի մեջ է մտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018թ. մարտի 22-ին ուժի մեջ է մտել ընտանեկան դրամագլուխն ամսական առավելագույնը 25000 դրամի չափով այլ բանկային հաշվին փոխանցելու միջոցով տնօրինելու որոշումը:

Մինչև 2018 թվականի մայիսի 1-ը դիմելու դեպքում 25000-ական դրամ այլ բանկային հաշվին հնարավոր է փոխանցել նաև 2018թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների համար, սակայն երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից ոչ շուտ: Օրինակ` եթե երեխայի 1 տարին լրանում է 2018թ. փետրվարին, մինչև մայիսի 1-ը դիմելու դեպքում կարող է փոխանցում կատարվել նաև մարտ և ապրիլ ամսվա համար:

2018 թվականի մայիսի 1-ից հետո դիմելու դեպքում ընտանեկան դրամագլուխը պարբերական վճարումներ կատարելու միջոցով կարող է տնօրինվել դիմելու ամսվա 1-ից:

25000 դրամը բանկային հաշվին փոխանցելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի հիման վրա ընտանեկան դրամագլխից գումարը փոխանցում է դիմողի կողմից ներկայացված բանկային հաշվին:

Ուշադրություն` այժմ արդեն բանկ ներկայացրած 1 դիմումով կարելի է բանկին տալ հանձնարարական` դիմելու ամսվան հաջորդող ամիսների համար ևս փոխանցում կատարելու համար:

Հիշեցնենք՝ ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում:

3-րդ և 4-րդ երեխաների ծնվելու դեպքում պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ն անմիջապես վճարվող գումարն է, մյուս 500 000 դրամը՝ որպես ընտանեկան դրամագլուխ, փոխանցվում է նոր ծնված երեխայի անվամբ բացված հատուկ հաշվին: 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը՝ որպես ընտանեկան դրամագլուխ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս