Ինչու Նարինե Դովլաթյանը չի շպարվում. մի՞թե նա մյուս երգչուհիներին ձեռնոց է նետում իր բնական գեղեցկությամբ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Նարինե Դովլաթյանն այն մարդկանց թվին է դասվում, որոնք աշխատում են ոչ թե ինչ-որ բան ապացուցելու համար, այլ անում են այն, ինչն ըստ իրենց որակյալ է ու հանրության համար ընկալելի: Նարինեն նորմալ է համարում այն հայտարարությունները, որոնք վերաբերում են իր անձին:

1

Չնայած այն հանգամանքին, որ երգչուհու լսարանը քիչ է՝ Նարինեն աշխատում է մեծ սիրով, քանի որ ըստ նրա ինքն իր ոճով տարբերվում է շոու-բիզնեսի ներկայացուցիչներից: Նարինեն չի պատրաստվում իր ոճում ինչ-որ փոփոխություն կատարել, իր լսարանի թիվն ավելացնելու համար շարունակելու է ներկայանալ այն ոճով, որով մինչեւ հիմա ներկայացել է: Նարինե Դովլաթյանին իր ունկնդիրները կարող են վայելել ջազային ակումբերում, որտեղ երգչուհին աշխատում է ու ներկայացնում է իր ստեղծագործությունները:

2

Երգչուհին տեսահոլովակներ նկարահանում է այն ժամանակ, երբ հասկանում է, որ տվյալ երգին անհրաժեշտ է տեսահոլովակ: Նարինե Դովլաթյանն այն երգչուհիների թվին է դասվում, որոնք շատ քիչ են շպարվում, որը եւս հանրության շրջանում շատ է քննարկվում: Նարինեին քննադատողները հայտարարում են, որ առանց շպարի երգչուհին անգույն արվեստ է ներկայացնում:

3

Armlur.am-ի հյուրը շատ սովորական է վերաբերվում նաեւ այդ քննադատություններին՝ հավելելով, որ չի էլ պատրաստվում ինչ-որ գունավոր կերպար ստեղծել, որը կլինի ձեւական ու չի ներկայացնի իր իրական կերպարը:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս