Տաճարի շինարարությունն ավարտվելու է այն սկսելուց 140 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարսելոնայի  Սագրադա ֆամիլիա տաճարի շինարարությունը կարող է ավարտվել 2026 կամ 2028 թվականին՝ նրա շինարարությունը սկսելուց ավելի քան 140 տարի հետո,-գրում է The Guardian-ը: Կոմիտեի նախագահ Խոան Ռիգոլը, որին հանձնարարվել է իրականացնել տաճարի երեսպատումը, պատմել է, որ տաճարը վերջնական տեսքի է բերվելու նրա ճարտարապետ Անտոնիո Գաուդիի մահվան 100-ամյակին կամ դրանից երկու տարի հետո:”Մեր նպատակն այն է, որ կառուցենք 6 կենտրոնական աշտարակները, որոնցից 5-ի շինարարությունն արդեն սկսվել է”,- ասել է Ռիգոլը: Գլխավոր ճարտարապետն ասել է, որ ավարտի որեւէ ժամկետ չի կարող հայտնել,բայց չի էլ հերքել, որ  շինարարությունը ավարտվելու է 2026 -ին: Տաճարի կառուցման համար հանգանակությունը սկսել են հավաքել դեռեւս նախկին ճարտաչապետի կենդանության օրոք: Հայտնի է, որ  տարեկան 500 հազար եվրո է ստանում տաճարի կառուցման համար արված հանգանակություններից:




Լրահոս