Բրիտանիայում արտադրվում են պամպերսե կղմինդրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկական տակդիրներից Մեծ Բրիտանիայում շինանյութ կպատրաստեն: գրում է The Daily Mail-ը; Նշվում է, որ վերջերս կանադական մի ընկերություն բացել է պամպերսի գործարան, որտեղ վերամշակված տակդիրներից արտադրվում է ամուր պլաստմասե կղմինդր: Նախաձեռնությունն ունի էկոլոգիական միտում, քանի որ բնապահպաններն ահազանգում են, որ տարեկան աղբն է նետվում մինչեւ 500 հազար տոննա պամպերս, որը բնության մեջ չի քայքայվում 500 տարի շարունակ:Հիմա կանադական ընկերությունը նախատեսում է բացել նմանատիպ եւս 4 գործարան եւ ակտիվ աշխատում է հիվանդանոցների, ծերանոցների եւ զանազան մանկական հիմնարկությունների հետ, որոնք պամպերս պետք է մատակարարեն այդ գործարաններին: Նոր գործարանը թույլ է տալիս վերամշակել մինչեւ 360 հազար տոննա պամպերս` կրճատելով ածխաթթու գազերի արտանետումը 22 հազար տոննայով, ինչը համարժեք է Մեծ Բրիտանիայի ավտոմոբիլային պարկից մոտ 7.5 հազար մեքենաների անհետացմանը:




Լրահոս