ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են այս օրերին աշխատում մանկապարտեզները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային մանկապարտեզները շարունակում են բնականոն գործընթացը՝ պահպանելով համաճարակային անվտանգության կանոնները:
Պարբերաբար ախտահանվում են խմբասենյակները, սանհանգույցները, բակերում տեղադրված զրուցատաղավարներն ու խաղերը: Ծնողները
երեխաներին ուղեկցում են մինչև մանկապարտեզի մուտքը: Բույժքույրերն ու դաստիարակները նախ ջերմաչափում են երեխաներին, տվյալները գրանցում մատյաններում, որից հետո միայն ուղեկցում են ներս:

Խմբասենյակներում և ննջասենյակներում պահպանվում է 1.5 մ հեռավորություն: Մանկապարտեզների բոլոր աշխատակիցները մինչև աշխատանքային օրվա ավարտը կրում են դիմակներ, պաշտպանիչ այլ միջոցներ, ձեռքերը հաճախ ախտահանում են: Դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա:




Լրահոս