Երեվանի համար չարիք են չինական ավտոբուսները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Քաղաքապետարանը հերթական անգամ շատ սխալ ճանապարհով է գնում, ճակատագրական սխալ”,- այսօր ասուլիսում հայտարարեց սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը` պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է հասարակական տրանսպորտի կշռում միջին ծավալի ավտոբուսների ավելացմանը: Ըստ նրա` միջին չափի ավտոբուսները նախատեսված են միջքաղաքային երթեւեկության համար եւ հարմար չեն քաղաքում երթեւեկելու համար: Ա. Պողոսյանի խոսքով` այդ ավտոբուսներն ավելի քիչ ուղեւոր են փոխադրում, քան մեծերը, սրահը փոքր է, եւ  2-3 մարդ կանգնած լինելու դեպքում այլեւս հնարավոր չէ տեղաշարժվել, նաեւ դրանք չինական են, ինչը ինքնին չարիք է: Ա. Պողոսյանը կրկին շեշտեց, որ հարկավոր է վերականգնել եւ ավելացնել էլեկտրատրանսպորտը` տրամվայը, տրոլեյբուսը  եւ մետրոն: 




Լրահոս