ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դատավորն է քննելու Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը եւ ինչ խնամիական կապեր ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը 2020թ. հունիսի 18-ին որոշում կայացրեց 2 մլրդ ՀՀ դրամ գրավի դիմաց «Մարտի 1-ի» գործով գլխավոր ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վերաբերյալ: Ու թեեւ նրա հարազատները հայտարարեցին, թե իրենց գույքը կալանքի տակ է և դժվարությամբ կկարողանան սեղմ ժամկետում նման խոշոր գումար հավաքել /4 մլն ԱՄՆ դոլար/, անգամ դրամահավաք կազմակերպվեց, որպեսզի աջակիցները կարողանան օգնել, հունիսի 19-ի երեկոյան գրավն ամբողջությամբ վճարվել և Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել էր: Քոչարյանի գրասենյակից հայտնեցին, որ պահանջված գումարը հավաքելու հարցում մեծ դեր են ունեցել մի քանի խոշոր գործարարներ ու բարերարներ: Իսկ ռուսական «RBC»-ն պարզել էր նաև այդ գործարարների անունները:

Մեր ունեցած տեղեկություներով, այդ գործարարներից առավել «առատաձեռն» է գտնվել ,Տաշիրե ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանը, ով փոխանցել է կես միլիարդ ՀՀ դրամ /1 մլն ԱՄՆ դոլար/: Փոխանցումներ են արել նաև այլ անձինք, ովքեր այս կամ այն կերպ կապ ունեն քոչարյանամերձ գործարար շրջանակների հետ:

Սակայն այն, ինչ տեղի է ունեցել հետո, ավելի հետաքրքիր է: ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել վերաքննիչ դատարանի՝ Քոչարյանին 2 մլրդ դրամով ազատ արձակելու որոշումը, և ճակատագրի հեգնանքով վճռաբեկ բողոքի գործով զեկուցող դատավոր է նշանակվել Սերժիկ Ավետիսյանը: Ու նշված դատավորը, որ նույն «Տաշիրի Սամո»-ի քենակալն է, և երբեք չի թաքցրել, որ պարբերաբար խոշոր նվիրատվություններ է ստանում «Տաշիր Գրուպ» ընկերությունից, ոչ միայն չի պատրաստվում ինքնաբացարկ ներկայացնել, այլեւ դատախազության կողմից օրեր առաջ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը առայժմ որևէ լուծում չի տվել:

Գուցե դատավորը խիստ պարտական է զգում իր կնոջ հարազատների առաջ և վճռել է ամեն գնով օգտակա՞ր լինել նրանց: Փաստորեն, դատական ամենաբարձր ատյաններում անգամ խնամիաբարեկամական կապերը շարունակում են վճռորոշ դեր ունենալ և սպասարկել նեղ անձնական շահեր:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս