ԱՄՆ-ի ծովուժի Էսկադրային ականակիրը հեռանում Է Սեւ ծովից Sea Breeze – 2020 զինավարժանքներից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Porter հրթիռակիր Էմսինեցն օգոստոսի 3-ին սկսել Է անցումը Սեւ ծովից Միջերկրական ծով՝ Ուկրանիայի նավատորմի եւ ՆԱՏՕ-ի մի շարք երկրների նավերի հետ համատեղ Sea Breeze – 2020 զորավարժություններից հետո: Sea Breeze – 2020 ուկրաինա-ամերիկյան զինավարժանքները Սեւ ծովի ջրատարածքում տեղի են ունեցել հուլիսի 20-ից մինչեւ 27-ը: Մասնակցությանը ներգրավված Էին շուրջ 2 հազար մարդ ինը երկրներից, ավելի քան 20 նավ, ինչպես նաեւ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:

Բացի Ուկրանիայից, ԱՄՆ-ից եւ Վրաստանից, Sea Breeze-ին մասնակցել են զինվորականներ Բուլղարիայից, Իսպանիայից, Նորվեգիայից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Ֆրանսիայից: ՆԱՏՕ-ի երկրների եւ Ուկրաինայի ծովայիններն այդ թվում կատարելագործել են գործողություններն օդային պաշտպանության, սուզանվերի դեմ պայքարի, ջրատարածքի նկատմամբ վերահսկողության բնագավառներում: Իսպանիայում բազավորված Porter Էսկադրային ականակիրն ամռան ընթացքում արդեն երկրորդ անգամ Է մտնում Սեւ ծով ՆԱՏՕ-ի երկրների, ինչպես նաեւ Ուկրանիայի եւ Վրաստանի նավատոմերի հետ զինավարժանքներ անցկացնելու համար: Նախորդ անգամ այն այստեղ Է գտնվել հունիսի 17-ից մինչեւ հուլնսի 7-ը, երբ մասնակցել Է Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի եւ Թուրքիայի նավերի հետ համատեղ երկու զինավարժանքներին եւ մտել Բաթում: Այն ժամանակ զորավարժություններում գործի Է դրվել նաեւ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Oak Hill դեսանտային նավանորոգարանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս