Հիմա Եգիպտոսին երանի ենք տալիս․Մանո Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, սակայն այս տարի աշխարահն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկանց համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքում է յուրաքանչյուր պատնեշ:

ArmLur.am-ը ,շարունակելով ամառային հանգստին վերաբերող շարքը, այս անգամ զրուցել է դերասանուհի,պարուհի Մանո Գրիգորյանի հետ։

-Մանո՛, անդրադառնանք նաեւ ամառային հանգստին, այս տարի ամառային հանգստի հետ կապված ի՞նչ պլաններ ունեք:

-Մենք ընտանիքով առհասարակ շատ ենք սիրում ճամփորդել աշխարհի տարբեր երկրներով, չնայած, որ երեխաների համար հիմնականում ընտրում ենք այնպիսի վայրեր, որտեղ նրանց համար էլ հաճելի եւ հարմարավետ կլինի։ Ցավոք սրտի , այնպես չի ստացվել, որ շատ ենք ճանապարհորդել, բայց հիմնականում ավանդույթ է դարձել անպայման հանգստանալ Եգիպտոսում մեր ընկերների հետ միասին, որտեղ միշտ գնում ենք մեր երեխաների հետ մեծ խմբով ։ Շատ հետաքրքիր է անցնում, այսպես մի 10 ընտանիք, երեխաների հետ հիանալի ժամանակ ենք անցկացնում, որտեղ կա հյուրանոց, ջուր, ապահով հանգիստն անցկացնելու համար բոլոր պայմանները, քանի որ երեխաները դեռ փոքր են եւ չենք կարողանում նրանց հետ մեկնել ակտիվ հանգստի՝ սարեր, լեռներ, եւ նման այլ վայրեր։ Բայցեւ պետք է նշեմ, որ այս կարանտինը, կորոնավիրուսը մեզ մոտ շատ բան փոխեց:

-Իսկ ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:

– Փոխեց մտածելակերպի եւ արժեքների վերագնահատման առումով, այնպես, որ հիմա Եգիպտոսին երանի ենք տալիս։ Այդքան բացասական բաների հետ միասին սա ունի նաեւ իր դրական կողմերը, մեզ մոտ հիսուն-հիսուն է։

-Իսկ Հայաստանում կա՞ մի վայր, որտեղ գնում եք անկախ հանգամանքներից եւ որտեղ կարողանում եք լիաթոք հանգիստը վայելել:

-Ավելի շատ սիրում եւ հաճախ ենք լինում Դիլիջանում։ Երեւի թե երկու շաբաթը մեկ գնում ենք, հատակպես շատ ենք սիրում այցելել Սաղմոսավանք, Գոշավանք, Գոշի լիճը, եւ այդպես Դիլիջանի տարածքում շրջում ենք, սիրում ենք այնտեղի օդն ու բնությունը։

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս