Եգիպտոսում կարծես թե ամեն ինչ իր տեղն է ընկնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո, առաջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 28-ին: Այդ որոշումը կայացրել է Բարձրագույն ռազմական խորհուրդը, որն այժմ կառավարում է Եգիպտոսը:Խունտայի այդ հայտարարությունը բավականին սառն է ընդունվել հեղափոխական ակտիվիստների կողմից, քանի որ ընդդիմադիրները խիստ կասկածում են, որ գեներալները բաերփոխումների կողմնակից են:Բարձրագույն ռազմական խորհուրդը, որը ստանձնել էր իշխանությունը փետրվարին, խոստացել էր վեց ամսվա ընթացքում իշխանությունը հանձնել քաղաքացիական կառավարությանը: Սակայն մինչ այժմ որոշված չէ նախագահական ընտրությունների օրը: Հիշեցնենք, որ խունտան պետք է վայր դնի իր լիազորությունները նախագահական ընտրություններից հետո միայն:




Լրահոս