ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը կոնկրետ ցուցմունքներ է տվել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ, ներկայացրել նրա բիզնեսները եւ ունեցվածքները, մանրամասն նկարագրել, թե ինչպես, ինչ եղանակներով է ոստիկանության համակարգ փող մտնում, ինչ պայմաններում են բացվում եւ փակվում ոստիկանությունում քրեական գործերը: Իսկապե՞ս ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ Մարգար Օհանյանը «դաժան» ցուցմունքներ է տվել: «Ժողովուրդ»-ի այս հարցին Օհանյանի գործի վարույթն իրականացնող մարմնի` հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանը պատասխանեց, թե իրենք առայժմ այդպիսի տեղեկատվություն չեն տվել: Միրզոյանը հավելեց, որ եթե նույնիսկ Մարգար Օհանյանն այդպիսի բնույթի ցուցմունքներ տված էլ լինի, ինքը չի ասի այն պատճառով, որ գոյություն ունի նախաքննության գաղտնիք: Այլ կերպ ասած` Միրզոյանը հաստատեց «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունը:




Լրահոս