ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. ՀՀ-ում պարզապես անիշխանություն է, քանի որ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում է, Տիգրան Սարգսյանը` Ռումինիայում, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնել է Գերմանիա (թեեւ ըստ պաշտոնական հաղորդագրության` նա սեպտեմբերի 25-ին պետք է մեկնի, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ արդեն իսկ մեկնել է): ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն էլ գտնվում է Չինաստանում: Արդյունքում, համաձայն ՀՀ Սահմանադրության, երկրի ղեկավար է դարձել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Եւ եթե հաշվի առնենք Նիկոյանի ունեցած վերաբերմունքն ըմպելիքների նկատմամբ, կարելի է ենթադրել, որ մեր երկիրը նախանձելի վիճակում չէ: Հիշեցնենք, որ օրերս Նիկոյանը հպարտացել էր ԱՄՆ-ի կողմից իրեն տրված «Սերժ Սարգսյանի լեյտենանտ» որակմամբ: Իսկ այսօր հանգամանքների բերումով լեյտենանտը գեներալ է դարձել: Փորձեցինք նրա նոր կարգավիճակի մասին հարցեր տալ, սակայն ԱԺ փոխխոսնակ-ՀՀ նախագահը հրաժարվեց` ասելով, թե մենք իրավունք չունենք իրեն հարց տալ:




Լրահոս