Կառավարության այսօրվա հերթական նիստին որոշում կայացվեց ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ թվով 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսել:
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի որոշման որոշման համաձայն ՀՀ ոստիկանությունում պետք է ստեղծվի պարեկային ծառայություն: Ծառայությունը 770 հոգանոց է լինելու, աշխատակիցները կարող են լինել ինչպես համակարգից, այնպես էլ երբևէ ոստիկանությունում չաշխատածները: Հնգամսյա ուսուցումից հետո լավագույնները կանցնեն աշխատանքի:
Ծարեկային ծառայության գործառույթները բաժանվում են երեք խմբի։ Նոր Պարեկային ծառայության գործառույթների առաջին խումբը վերաբերելու է ներկայումս գործող Պարեկապահակետային ծառայության գործառույթներին, որոնք նոր ձևավորված Պարեկային ծառայությունը կիրականացնի նոր բովանդակությամբ, նոր մեթոդաբանությամբ։
Օրինակ՝ հասարակական կարգի պահպանության, հանրային անվտանգության պահպանության միջոցառումներն են, իրենց իրավասության տիրույթում գտնվող վարչական վարույթների իրականացումն է։ Երկրորդ պայմանական խումբը գործառույթների կազմում են ներկայումս գործող ճանապարհային ոստիկանության գործառույթները, որոնքէ լի նոր մեթոդաբանությամբ, նոր բովանդակությամբ կիրականացնի Պարեկային ծառայությունը։
Սրանք ամենօրյա տեսանելի և անտես գործառույթներն են, որոնք մասնավորապես վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրմանը, դրանցով վարչական վարույթների իրականացմանը, վերաբերում են հետախուզվող ավտոմեքենաների հայտնաբերմանը և բոլոր այն գործառույթները, որոնք այսօր իրականացնում է Ճանապարհային ոստիկանությունը։
Պարեկային ծառայության գործառույթների երրորդ պայմանական խումբն առավել հատկանշական բնութագրում է նոր ձևավորվող Պարեկային ծառայության մարդակենտրոն բնույթը։ Դրանք վերաբերում են մարդու իրավունքների շահերի պաշտպանությանը, վերաբերում են հանցագործությունների մասին հաղորդումների ընդունելուն հենց տեղում:
Մանրամասները՝ տեսանյութում