Սասունիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը սեպտեմբերի 10-ին, ժամը 15։46-ին ահազանգ է ստացել, որ Սասունիկ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։18-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է մոտ 23 հա խոտածածկ տարածք։




Լրահոս