ԿԸՆԴՈՒՆՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի օրակարգում քննարկվելիք Հայաստանի հարցի հետ կապված` ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական անդամները որեւէ մտահոգություն չունեն: Սա եղավ այն բանից հետո, երբ համազեկուցողների կողմից հրապարակվեց խիստ դրական շեշտադրումներով բանաձեւի նախագիծը զարմանալի նախադասությամբ, որ «մարտի մեկի էջը փակված է»: Իհարկե, տեսականորեն քանի դեռ նախագիծը քննարկված եւ քվեարկված չէ, կա վտանգ, որ կարող է ենթարկվել փոփոխությունների` ադրբեջանական կամ հայաստանյան  պատվիրակության ընդդիմադիր պատգամավորների առաջարկների հիման վրա: Սակայն այս անգամ սա գրեթե բացառվում է, քանի որ  ԵԵԽՎ-ում կիրառվող պրակտիկայով Ադրբեջանի հարցի քննարկման ժամանակ  չեն ընդգրկվում հայաստանյան պատվիրակության անդամների առաջարկները եւ հակառակը` որպես կողմնակալ շարժառիթներով պայմանավորված քայլ: Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամ Զարուհի Փոստանջյանին, ապա վերջինս, երբ հարցրինք, թե ինչ առաջարկներ ունի, որպեսզի բանաձեւն այդ տեսքով չընդունվի, ասաց, որ որեւէ առաջարկ չունի, ապա ավելացրեց, որ կխոսի զեկուցողների հետ եւ նոր դրանից հետո կորոշի` ներկայացնե՞լ, թե՞ ոչ: Նշենք, որ այս նստաշրջանում քննարկվելու է մի հարց եւս, որը վերաբերում է Հայաստանում երեխայի սեռի սելեկտիվ ընտրությանը եւ սելեկտիվ աբորտներին: Հայաստանն Ադրբեջանի եւ Ալբանիայի հետ միասին ընդգրկվել է նման ցուցանիշներ ունեցող երկրների շարքում:




Լրահոս