ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եթե Լեւոնը հետ եկավ, ինչո՞ւ Քոչարյանը չի կարող վերադառնալ»:Տիգրան Կարապետյան «yerkir.am»Նախկին ԱԼՄ-ականին թվում է, թե ցանկացած քաղգործիչ բավական է միայն վերադարձի ցանկություն ունենա, ու բոլոր հարցերը լուծված են: Կարապետիչը չի պատկերացնում, որ առաջին նախագահը վերադարձավ, քանի որ բոլոր քաղաքական նախապայմաններն առկա էին: Ընդ որում, Լեւոն Տեր-Պետրոսյանը նման որոշում ընդամենը մեկ հայտարարությամբ կայացրեց, իսկ Ռ.Քոչարյանն արդեն քանի ամիս խարխափում է` այդպես էլ չկողմնորոշվելով` ակտիվանա՞, թե՞ պահպանի թոշակառուի կարգավիճակը: Իսկ Կարապետիչն իրադարձություններին պետք է քաղաքական հոտառությամբ հետեւի, նման հոտառություն ընտրություններից առաջ իրեն էլ է պետք:  




Լրահոս