«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԺՈԽՔ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ մեքենաներով բեռներ տեղափոխող արտասահմանցի վարորդները Բագրատաշենի մաքսակետում «Ժողովուրդ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասացին, թե իրենց համար տհաճ է Հայաստան մտնելը: «Վրաստանից Հայաստան անցնելիս ոնց որ դրախտից դժոխք մտնես»-ասաց «ֆուռ»-ի վարորդներից մեկը: Պարզվեց, որ վարորդներին հատկապես անհանգստացնում են մաքսային քաշքշուկները. «35 երկրներով ենք անցել, բայց ամենից արագ եւ նորմալ սպասարկում են հենց Վրաստանում»: Ինչպես ասում են` երկրի դեմքը մաքսակետն է, եւ եթե մաքսային ծառայության աշխատակիցները նորմալ չեն աշխատում, ինչքան էլ վարորդներին Հայաստանում խորոված ու քյաբաբ հյուրասիրեն, միեւնույն է, որեւէ բան չի փոխվելու: Պետք է օրինապահ լինել` հենց երկրի սահմաններից սկսած:




Լրահոս