Արցախի նախագահի գլխավոր խորհրդականը ողջ և առողջ է. Վահրամ Պողոսյանը հերքում է ադրբեջանցիների տարածած տեղեկատվությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվելու մասին ադրբեջանցիների տարածած տեղեկատվությունը:

«Ադրբեջանցիները հերթական կեղծ տեղեկատվությունն են տարածել, թե իբր Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը զոհվել է։

Փառք Աստծո, նա ողջ և առողջ է, և շարունակում է լիարժեք կատարել իր աշխատանքային պարտականությունները: Իսկ իր մահվան մասին ազինֆոյի տարածած ապատեղեկատվությանը արձագանքել է՝ ՀԱՂԹԵԼՈՒ_ԵՆՔ»,- գրել է նա:




Լրահոս