ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները՝ Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի՝ Մոսկվա մեկնելու որոշման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում էին մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի և ԼՂՀ նախկին ու ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ:

Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը: Սակայն Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որ Մոսկվա մեկնելու համար նա հանձնել է COVID թեստ, ինչը պարտադիր է Ռուսաստանի Դաշնություն մուտքի համար։ Իսկ թեստի պատասխանը դրական է ստացվել, ինչը լրիվ անսպասելի է եղել, քանի որ նա չի ունեցել հիվանդության որեւէ ախտանիշ։

ArmLur.am-ը քաղաքացիներից փորձեց պարզել, թե ինչպես են վերջիններս վերաբերվում ՀՀ նախկին նախագահների ցանկությանը եւ վստահում են արդյոք նրանց:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս