ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում ցորենի բերքատվությունն ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ պաշտոնապես, Հայաստանում այս տարվա 9 ամիսների ընթացքում ավելացել է ցորենի բերքատվությունը, այնուամենայնիվ, ցորենի արտադրության ինքնաբավության մակարդակը ցածր է: Մինչդեռ ցորենը, ինչպես հայտնի է, ռազմավարական առումով կարեւորագույն բնամթերքներից մեկն է: Որոշ մասնագետներ մտահոգված են` Հայաստանն արդյո՞ք կարող է իր բնակչությանը ապահովել իր արտադրած ցորենով:

ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայաստանում գյուղացիները մեկ տարվա ընթացքում 239 հազար 100 տոննա ցորեն են հավաքել: Այսինքն մեր հանրապետությունում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 26.6 տոկոսով աճել է ցորենի բերքատվությունը: Փոխարենը՝ այն պակասել է ՀՀ մի քանի մարզերում: Օրինակ, Արարատի մարզում 1.1 տոկոսով է նվազել ցորենի բերքատվությունը, Լոռու մարզում՝ 6.6 տոկոսով, Վայոց Ձորում՝ 21.7 տոկոսով, Տավուշում՝ 21.2 տոկոսով: Իսկ ահա Կոտայքի մարզում հակառակը, ավելացել է հացահատիկի բերքատվությունը՝ 25.3 տոկոսով. մարզի բնակիչներն այս տարվա 9 ամիսների ընթացքում հավաքել են 18 հազար 300 տոննա հացահատիկ, Գեղարքունիքում՝ 36 հազար տոննա: Գաղտնիք չէ, որ այս պակասը լրացնելու նպատակով հայաստանը ցորեն հիմնականում ներկրում է Ռուսաստանից: Ինչպես հայտնի է` ներկրված ցորենի գինն ավելի ցածր է, քան տեղականինը: Սա է պատճառը, որ մարդիկ հիմա նախընտրում են ցորեն ներկրել, ոչ թե ցանել ու հավաքել: Իսկ էժան գնով ցորեն ներկրելու արդյունքում տեղականը դառնում է ոչ մրցունակ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Ս.Հ.




Լրահոս