1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է ԼՂ. ժամանածների թիվը հասել է 29 հազարի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ավտոբուսներով այսօր Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1479 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունից, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 29 հազար արցախցի:




Լրահոս