Արմեն Մուրադյանը չի պատրասվում Արսեն Թորոսյանի դեմ հայցը հետ վերցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Գրիգորի Վարդանյանի նախագահությամբ, տեցի ունեցավ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործով դատական նիստը:

ArmLur.am– հետ զրույցում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի փաստաբանը տեղեկացրերց, որ դատարանը հետաձգեց նիստը, որպեսզի պատասխանող կողմին տա հնարավորություն ծանոթանալ հայցի առարկայի փոփոխությանը, մասնավորապես փաստաբանը նշեց, որ հստակեցրել են, թե Արսեն Թորոսյանը դատարանի օրինական ուժի մեջ մտնելու պահանջի դեպքում հերքումը ինչ կերպ պետք է ներկայացնի՝ նշելով, որ Թորոսյանը պարտավոր է հրապարակային հերքել որևէ տպագիր թերթի միջոցով կամ որևէ հաղորդման շրջանակներում:

Արմեն Մուրադյանի փաստաբանը հերքեց այն տեղեկությունը, թե Արմեն Մուրադյանն ու Արսեն Թորոսյանը հաշտվել են ու իրենք պատրաստվում են հայցադիմումը հետ վերցնել:
Փաստաբանը իրազեկեց նաև, որ հաջորդ նիստը տեղի կունենա 2021 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 11։20-ին։




Լրահոս