Էդմոն Մարուքյանն ու Վազգեն Մանուկյանը հանդիպել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՀԿ-ն տեղեկացնում է, որ երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել հանդիպում «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների միջև, մասնակցությամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր ելքերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները:

 




Լրահոս