2021-ի վերջին ԱՀԿ-ն կստանա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2 մլրդ դեղաչափ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2021 թվականի վերջին կստանա COVID-19-ի 2 մլրդ դեղաչափ»,- հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի խորհրդական Բրյուս Էյլվարդը:

«Այս պահին մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ մինչև 2021 թվականի վերջը ստանանք 2 մլրդ դեղաչափ, գուցե ավելին, գուցե՝ ավելի շուտ»,- ասել է նա:

Էյլվարդը նշել է, թե առայժմ հայտնի չէ, որն է ավելի արդյունավետ և անվտանգ: Բայց այն փաստը, որ պատվաստանյութերն արտադրվում են երեք տարբեր հիմքերով, հույս է ներշնչում, որ դրանց քանակը պահանջարկից ավելին կլինի:

«Թունելի վերջում լույս է երևում: Պատվաստանյութը պաշտպանական իմունիտետ է ստեղծում: Մենք կարող ենք ստանալ շատ արտադրանք, բայց դա երկարատև պրոցես է»,- ավելացրել է Բրյուս Էյլվարդը:




Լրահոս