Ստեփանակերտում երեխաներին Ամանորյա նվերներ կբաժանվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի քաղաքապետարանը տեղեկացնում է մայրաքաղաքի բնակիչներին եւ թուրքաադրբեջանական եւ միջազգային ահաբեկչային դաշինքով սանձազերծած պատերազմի հետեւանքով տեղահանված քաղաքացիներին, որ կատարվելու է Ամանորյա նվերների համար 2016, 2017, 2018, 2019, 2020թթ. (բացի մանկապարտեզ եւ հանրակրթական դպրոցների, նախադպրոցական խմբերում ընդգրկված) երեխաների գրանցում:

Գրանցումը կատարվելու է «Ստեփանակերտի Ե.Չարենցի անվան հ.7 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում սույն թվականի դեկտեմբերի 22-ից մինչեւ դեկտեմեբրի 28-ը, ժամը 10:00ից մինչեւ 17:00:

Գրանցվելու համար ներկայացնել երեխայի ծննդյան վկայականը եւ ծնողի անձը հաստատող փաստաթուղթը:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժին (047)94-16-72




Լրահոս