Ռուսաստանը հունվարի 18-ից կսկսի կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները կսկսվեն երկուշաբթի, հունվարի 18-ին: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան երկրի համաճարակաբանների և վարակաբանների հետ հանդիպման ժամանակ:

«Երկուշաբթի օրվանից սկսած ՝ երկրի նախագահը հայտարարել է զանգվածային պատվաստումների մասին», – ասել է Գոլիկովան: Նա հիշեցրել է, որ մինչ այժմ Ռուսաստանում գրանցվել է հայրենական արտադրության երկու պատվաստանյութ, իսկ երրորդն արդեն փորձարկման փուլում է:

Հիշեցնենք , ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, կառավարության անդամների հետ հունվարի 13-ին կայացած հանդիպմանը,հանձնարարական տվեց հաջորդ շաբաթվանից անցնել մասսայական պատվաստումների:




Լրահոս