ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական ժողովրդական երգը նաեւ պարսիկների ժողովրդական երգ: Մի՞թե հնարավոր է: Վստահ եմ` շատերը չգիտեն, որ գուսան Շահենի «Խռոված էր» երգը պարսիկները համարում են իրենց ազգային երգը: Ամիսներ առաջ պարսիկ երգիչները եկել էին Հայաստան եւ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում համերգ տվեցին: Այդ համերգին իր մասնակցությունն ունեցավ նաեւ երգչուհի Սոնյան, ով էլ հենց բեմից կատարեց այդ բացահայտումը. «Համերգի ժամանակ ես բարձրացա բեմ եւ նախքան երգելը, պարսիկ կատարողներին լուսաբանեցի, որ իրենց կողմից այդքան սիրված «Խռոված էր» երգը հայկական ժողովրդական երգ է, հեղինակին էլ նշեցի: Այնուհետեւ ես երգեցի նախ պարսկերեն, հետո էլ հայերեն:  Բեմից նրանց հետ բանավեճի մեջ էի»: Ցավոք, այս կարեւոր փաստի մասին ոչ մի լրատվամիջոց չի գրել ո՛չ ամիսներ առաջ, ո՛չ էլ հիմա: «Ժողովուրդ» օրաթերթն իր ընթերցողին խոստանում է հաճախակի նմանատիպ բացահայտումներ ներկայացնել: 




Լրահոս