ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գազաֆիկացման աշխատանքներն իրականացնելու համար մոտավորապես ինչքա՞ն գումար է անհրաժեշտ ունենալ: Ամեն մի բաժանորդից տարբեր գումար են պահանջում: Ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում այն: Կխնդրեի մի փոքր մանրամասնել: Թամարա Թաթոյան, 30 տարեկան, լրագրողՊԱՏԱՍԽԱՆ. Գազաֆիկացման աշխատանքներն իրականացվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) 08.07.2005թ. N95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների» համաձայն: Բնակչության եւ բազմաբնակարան շենքերում գտնվող  կազմակերպությունների գազաuպառման համակարգերի նախագծման, շինհավաքակցման եւ կարգաբերման աշխատանքները կատարվում են մատակարարի կողմից` ՀԾԿՀ-ի հետ  համաձայնեցված մեթոդիկայով որոշված գնով: Գազաֆիկացման աշխատանքների արժեքը կախված է շինմոնտաժային աշխատանքների ծավալից, օգտագործվող շինարարական նյութերի (խողովակներ, փականներ եւ այլն) քանակից, տեղադրվելիք գազասարքերի կետերի քանակից, շինությունների կառուցվածքային տվյալներից (մասնավոր հատված կամ բազմաբնակարան շենքեր):«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայություն «ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տարօրինակ է, որ շինմոնտաժային աշխատանքների ընթացքում օգտագործվող նյութերը կարող են տարբեր լինել ու դրանով բարձրացնել կամ նվազեցնել բնակարանը գազաֆիկացնելու համար անհրաժեշտ գումարը:  «Հայռուսգազարդ»-ը պետք է հետեւողական լինի, որպեսզի իր աշխատակիցները ճշգրտորեն հաշվարկեն, ասենք, պահանջվող խողովակների չափը: Ընթերցողները բազմիցս են դժգոհել` նշելով, որ իրենց կողմից վերահաշվարկ կատարելու ժամանակ պարզվել է, որ մի քանի մետր խողովակ ավել է հաշվարկվել, ու դա էլ, ինչպես ասում են, աշխատող բանվորների օգուտն է եղել:




Լրահոս