Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք ձյունով մարել են անմար կրակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անհայտ անձինք Սանկտ Պետերբուրգի անմար կրակը մարել են ձյունով. հարուցվել է քրեական գործ, հայտնում է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը։

«Փետրվարի 26-ին, ժամը 00.54-ին Կենտրոնական շրջանի ոստիկանությունը հաղորդագրություն ստացավ, որ Մարսյան դաշտում չի վառվում անմար կրակը, և զգացվում է գազի ուժեղ հոտ: Տեղեկատվությունն անմիջապես փոխանցվեց մասնագիտացված կազմակերպությանը, որի աշխատակիցները վերականգնել են կրակը: Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ մոտ 00.06-ին երկու անհայտ անձինք ձյան միջոցով մարել են Հավերժական կրակը և թաքնվել», – ասվում է հաղորդագրության մեջ:

Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մահացածների մարմինների ու նրանց թաղման վայրերի պղծում»:




Լրահոս