Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լիխտենշտեյնի դեմ խաղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Լիխտենշտեյնի դեմ խաղում:

Խաղի վերջնական հայտացուցակում չեն ընդգրկվել Հակոբ Հակոբյանը, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Վբեյմար Անգուլոն և Գևորգ Ղազարյանը:
Այսպիսով, Լիխտենշտեյնի դեմ խաղում հավաքականի կազմում ընդգրկվել է 23 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ

Դավիթ Յուրչենկո – «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով – «Ուրարտու»

Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)

Վարազդատ Հարոյան – «Աստանա» (Ղազախստան)

Անդրե Չալըշըր – «Ապոլոն Սմիրնիս» (Հունաստան)

Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»

Հայկ Իշխանյան – «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Էդգար Բաբայան – «Ռիգա» (Լատվիա)

Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)

Վահան Բիչախչյան – «Ժիլինա» (Սլովակիա)

Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Սոլոմոն Իմե Ուդո – «Շախտյոր Կարագանդա» (Ղազախստան)

Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան – «Արարատ»

Արամ Քոչարյան – «Լոռի ՖԱ»

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ

Հարձակվողներ

Սարգիս Ադամյան – «Հոֆենհայմ» (Գերմանիա)

Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Ուրական» (Արգենտինա)

Ալեքսանդր Կարապետյան – «Արարատ-Արմենիա»

Արթուր Միրանյան – «Ուրարտու»

Նշենք՝ այսօր՝ ժամը 23:45-ին (Երևանի ժամանակով)՝ Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի առաջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը:

Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրի Հայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:




Լրահոս