Թուրքիան և Ուկրաինան պայմանավորվել են շարունակել ռազմավարական գործընկերությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է, որ Թուրքիան և Ուկրաինան պայմանավորվել են շարունակել ռազմավարական գործընկերությունը։

Էրդողանը հայտարարել է, որ բանակցություններում հաստատել է «Ղրիմի բռնակցումը» չճանաչելու Թուրքիայի սկզբունքային որոշումը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է «Ղրիմի պլատֆորմին»:

Թուրքիան կողմ է Ուկրաինայի արևելքում լարվածության նվազեցմանը, հայտարարել է Էրդողանը։ Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի արևելքում հակամարտությունը քաղաքական ճանապարհով կկարգավորվի Մինսկի պայմանավորվածությունների օգնությամբ:

Էրդողանը պնդում է, որ Թուրքիայի և Ուկրաինայի համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։

«Մենք նոր կոնսուլտացիաներ ենք սկսել 2+2 ձևաչափով (երկու երկրների ԱԳՆ-ների և պաշտպանության նախարարների բանակցությունները-խմբ.)։ Այսպիսով, մենք ամրապնդում ենք մեր երկրների միջև համակարգումը։ Մեր համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում ոչ մի դեպքում երրորդ երկրների դեմ ուղղված նախաձեռնություն չէ»,- ասել է Թուրքիայի նախագահը։




Լրահոս