ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանների կաշառքի սակագները. արդարադատության նախարարը ընթացք է տվել արտահերթ զեկույցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 2022թ․-ի պետբյուջեի նախագծի քննարկման ավարտից հետո ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցինք, թե նա լինելով արդարադառտության նախարար ցավում է, որ Հայաստանում կա օրենք:

Հիշեցնենք, որ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում նախարարը հնչեցրել էր հետեւյալ արտահայտությունը․ «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»։
Ավելին նախարարը հայտնել էր, որ որպես նախարար՝ արդեն այդքան խոսելու բան չունի,, այլ գործ ունի անելու․ «Եվ ես պիտի իմ բաժին գործը անեմ, իմ բաժին խողովակը դնեմ, որ և Ալի Բաբան, և իր 40 դատավորները, և իր մնացած 400 ավազակները կամաց գան, մտնեն այն խցերը»:

Ինչու նախարարը չի գնում 40 ավազակների հետեւից եւ դեռ ավելին, լինելով մարդու իրավունքների պաշտպան, նա 2013 թվականին հրապարակել էր զեկույց, թե դատարաններում ինչ կաշառքի սակագներ են գործում:

«Կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Հարցվածների մեծ մասի պնդմամբ, կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքում․ առաջին ատյանում 500-ից 10,000 ԱՄՆ դոլար, վերաքննիչում՝ 200-ից 15,000, վճռաբեկում՝ 10-ից 50,000»: Ինչու արդարադատության նախարարը չի գնում տարիներ առաջվա իր զեկույցի հետքերով:

Մանրամասները տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս