Մեր ընկալումն այն է, որ Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում նշվում է, որ բացվում են տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները: Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ հայտնելով:

«Սա նրա մասին է, որ տրանսպորտային գոյություն ունեցած կոմունիկացիաները պետք է բացվեն և եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումներն այնքան ծավալուն են, որ արդեն մենք նոր կոմունիկացիաների մասին պետք է մտածենք, այդ ժամանակ պետք է մտածենք նոր կոմունիկացիաների մասին։ Շատ կարևոր է արձանագրել, որ մեր ընկալումն այն է, որ Ադրբեջանը պետք է Հայաստանի տարածքով, Հայաստանի սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա, և մենք դա չենք ժխտում, ընդունում ենք, պատրաստ ենք։ Եվ մեր ընկալումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին հաղորդակցություն պետք է ունենա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի և Իրանի հետ»,– ասաց նա։




Լրահոս