ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆերմերները՝ ծայրահեղ ծանր վիճակում. ոչխարի մսի արտադրության ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում ոչխարի մսի արտադրության ծավալները նվազել են: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա 9 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ոչխարի մսի արտադրության ծավալները 6.6 տոկոսով նվազել են: Իսկ ֆերմերներն ասում են, որ արոտավայրերն են պակասել:

Սկսնակ ֆերմերները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում. անասնակերը ոչ միայն թանկացել է, այլեւ չկա: Այս ոլորտում ամիսներ առաջ արձանագրված դեֆիցիտի եւ գնաճի խնդիրն այդպես էլ լուծում չի ստանում, թեեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել էր, որ կառավարությունը մտադիր է էժան գնով համակցված կերեր տրամադրել ֆերմերներին: Բայց վերջիններս այդքան էլ ոգեւորված չեն այս առաջարկով:

Ս.Հ.
Հ.Հ.




Լրահոս