
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն համատեղ խուզարկություններ են սկսել օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների բնակարաններում: Մեզ հայտնի դարձավ, որ նախաքննական մարմինը մտել է դատարան, և դատարանը բավարարել է միջնորդությունները օրենքով գողերի ու քրեական հեղինակությունների բնակարանները խուզարկելու հարցով: Խուզարկությունների պատճառը օրենքով գողերի եւ քրեական հեղինակությունների դեմ պայքարն է:
Այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք ներկակացնում իրավապահների գործողություններին չվնասելու համար: