ՇՈԿ ԵՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայքլ Ջեքսոնի մերկ  լուսանկարները շոկ են առաջացրել ոչ միայն դատարանում, այլեւ նրա ընտանիքի անդամների մոտ: Հիշեցնենք, որ Ջեքսոնի մահվան մեջ մեղադրվում էր նրա անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյը` երգչին չափից ավելի քնաբեր ներարկելու մեջ, ինչի արդյունքում էլ մահը վրա էր հասել: Մեղադրյալ կողմը որպես փաստացի ապացույց ներկայացրել է Ջեքսոնի հյուծված նկարները, որոնք վկայում են նրա հիվանդ լինելու մասին: Մայքլն անորեքսիայի սինդրոմով էր տառապել` 178 սանտիմետր հասակին նա կշռել է ընդամենը 51 կգ: Ջեքսոնի մարմնի վրա նկատելի են եղել ներարկումների բազմաթիվ հետքեր եւ կապտուկներ: Եթե ապացուցվի, որ Մայքլի մահվան մեջ կա բժշկի մեղավորությունը, նրան սպառնում է 4 տարվա բանտարկություն եւ զրկում բժշկական լիցենզիայից:




Լրահոս