Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 284 միլիոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել է 284 580 401:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 422 376-ի: Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 53 663 221 կորոնավիրուսով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 822 920-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի քանակը հասել է 34 822 040-ի:  Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 269 031 հիվանդացած, նրանցից մահացել է 619 095 մարդ:




Լրահոս