Հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողները պարգևավճար կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ այսօր որոշում է ընդունվել, որ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողներին կնշանակվի ամսական 36000 դրամի չափով պարգևավճար։

Ըստ այդմ՝ առաջարկվում է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ հիվանդություն ձեռք բերելու, վնասվածք կամ խեղում ստանալու պատճառական կապի առկայությամբ պարգևավճարի իրավունքը տարածել նաև հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով պատճառական կապի դեպքերի վրա։

Արդյունքում՝ իրավակարգավորումները տարածվելու են 2020 թ. հուլիսի 1-ին և դրանից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։ Հստակեցվել է նաև պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Այսպիսով՝ կհստակեցվեն պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաները և հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողների կնշանակվի պարգևավճար՝ ամսական 36000 դրամի չափով:




Լրահոս