Ղազախստանում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 1000 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի առողջապահության նախարարությունը տվյալներ է հայտնել զանգվածային անկարգությունների հետևանքով տուժածների վերաբերյալ։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է  ավելի քան 1000 մարդ, իսկ նրանցից շուրջ 400-ը հոսպիտալացվել է։

Չնայած զանգվածային անկարգություններից հետո իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։




Լրահոս